Ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը


Ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը
Փետրվար 17 15:09 2018

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու` Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Կարող եմ փաստել, որ ի դեմս նրա, գործ ունենք փորձառու և արհեստավարժ դիվանագետի հետ: Շատերդ կհիշեք, որ տարիներ առաջ նա եղել է Հայաստանի դեսպանը նաև Սուրբ Աթոռում և մեծապես նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Վստահ եմ՝ նախագահի պարտականությունները ստանձնելու դեպքում, Արմեն Սարգսյանն առավել արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները, կապերն ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: