Ստեղծվում է սուպերվարչապետական կառավարման համակարգ․ Էդմոն Մարուքյան


Ստեղծվում է սուպերվարչապետական կառավարման համակարգ․ Էդմոն Մարուքյան
Փետրվար 17 15:00 2018

Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը հայտարարեց՝ ակնհայտ է՝ ցավոք՝ ՀՀ-ում առաջընթաց չի նկատվում։

Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքումՀայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման երկիր, բայց դե ֆակտո խորհրդարանը չի ստացել իրեն վերապահված լիազորությունները։

«Ուժեղ նախագահական կառավարումը փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարումով։ Ստեղծվում է սուպերվարչապետական կառավարման համակարգ․ այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է դառնում ժողովրդակարության զարգացման համար»- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց՝ «Լուսավոր Հայաստան»-ը փորձելու է ստեղծել զսպումների, քաղաքական հակակշիռների համակարգ։

«Դա այսօր օդի պես կենսական է ՀՀ-ի համար։ Դա մեր հռչակած մանիֆեստի դրույթներից է, ջանք չենք խնայի, որ դրանք իրագործվեն»,-ասաց Մարուքյանը։