Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից


Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից
Փետրվար 16 22:24 2018

Արմեն Սարգսյանը պաշտոնապես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ Հայաստանի hանրապետական կուսակցությունը առաջադրի նրա թեկնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: «Նա պաշտոնապես Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը»,- ասաց Կոստանյանը:

Նա հավելեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ն պետք է առաջադրի նրա թեկնածությունը: «Կարծում եմ` փետրվարի 22-ին կառաջադրեն»,- եզրափակեց Կոստանյանը: