Հայտնի է ԱՊԼ-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է ԱՊԼ-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստը
Փետրվար 16 21:20 2018

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը: Արգենտինացին նախորդ ամսում կայացած 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Ագուերոն նվաճել է ԱՊԼ-ի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի 5-րդ կոչումն ու հավասարվել Ռոբին վան Պերսիին և Ուեյն Ռունիին: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 6 անգամ արժանացել են միայն Հարի Քեյնն ու Սթիվեն Ջերարդը:


Նշենք, որ կոչմանը հավակնում էին նաև Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազարը («Չելսի»0, Յան Վերնտոնգենը, Քրիստիան Էրիկսենը («Տոտենհեմ») և Կալում Ուիլսոնը («Բորնմութ»):



loading...