ԱՄՆ-ը փորձում է Սիրիայում քրդերի վրա հիմնված պետություն ստեղծել. Լավրով


ԱՄՆ-ը փորձում է Սիրիայում քրդերի վրա հիմնված պետություն ստեղծել. Լավրով
Փետրվար 16 20:30 2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակաուղղված է սիրիական տարածքի վիթխարի կտորի մեկուսացման։ Նրա խոսքով՝ դա հանդիսանում է «Սիրիայի արաբական հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»։

«Նրանք ամեն կերպ փորձում են այնտեղ ստեղծել ինչ-որ ինքնավար կազմավորում՝ հենվելով քրդերի վրա»,-ասել է Լավրովը Euronews-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ «հավանաբար, ԱՄՆ-ը ունի ինչ-որ ռազմավարություն, որը, կարծում եմ, կայանում է նրանում, որպեսզի հավիտյան հաստատվի Սիրիայում՝ իր զինված ուժերով»։

Փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական օգնությունը սիրիացի քրդերին կլինի սահմանափակ։



loading...