Ռեալի պաշտպանը` Ռոմայի դիտակետում


Ռեալի պաշտպանը` Ռոմայի դիտակետում
Փետրվար 16 20:20 2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոն իր խաղով հետաքրքրել է իտալական «Ռոմային»:

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, հռոմեական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին գնահատում է իսպանացու խաղամակարդակը և հուսով է, որ կկարողանա վերջինիս համոզել տեղափոխվել Իտալիա:

Նաչոյի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Նաչոն «Ռեալի» սան է և հանդես է գալիս «սերուցքայինների» կազմում 2010/11թթ. մրցաշրջանից:
28-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպման: