Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց. նախագիծը չընդունվեց


Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց. նախագիծը չընդունվեց
Փետրվար 16 15:10 2018

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր մի քանի ժամ տևած քննարկումն ավարտվեց խորհրդարանական ընդդիմության պարտությամբ։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Ելք» խմբակցության նախագիծը ձայների մեծամասնությամբ չընդունվեց. օրինագծին դեմ քվեարկեց 38 պատգամավոր, կողմ՝ 35։

Դեմ քվեարկեցին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները, կողմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։