Սպառնում է մի Շմայս, ով մեկ տարի մասնակցել է վերջացած պատերազմին


Սպառնում է մի Շմայս, ով մեկ տարի մասնակցել է վերջացած պատերազմին
Փետրվար 16 13:57 2018

Հանրապետական կարկառուն դեմք համարվող Առաքել Մովիսյանը՝ Շմայսը, ով հանրությանը մշտապես հայտնի է իր ոչ ադեկվատ հայտարարություններով եւ պահվածքով շարունակում է հավատարիմ մնալ իր «սկզբունքներին»: Կարատեիստ, դերասան Գոռ Վարդանյանի մտերիմ ընկեր Շմայսը, ով նախորդ տարվա ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը եւ Վարդանյան Գոռի ու Խաչիկ Ասրյանի հետ շրջում էր գյուղեգյուղ չկարողացավ դառնալ պատգամավոր: Անշուշտ «մտավորական» Շմայսի՝ խորհրդարանում չհայտնվելը, որեւէ կերպ բացասական ազդեցություն չունացավ նորանկախ Հայաստանի օրենսդիր պատմության վրա:

Առաքել Մովսիսյանը եղել է ՀՀ ԱԺ այն պատգամավորների, ովքեր նախընտրում են հանրության, մասնավորապես լրագրողների հետ չշփվել, իսկ հարաբերվելիս ասված նախադասությունների մեջ գրեթե անպակաս է հայհոյանքն ու վիրավորանքը դիմացինի նկատմամբ: 5-րդ գումարման ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հաճախ կարելի էր ականատես լինել, թե Ա.Մովսիսյանը ինչպես է սեռական և այլ բնույթի հայհոյանքներ ու վիրավորանքներ[ ուղղում ընդդիմադիր պատգամավորներին։
Պատգամավոր չդարձած Մովսիսյան Առաքելը շրջանառվող տեղեկությունների համաձայն հիմա էլ նկրտումներ ունի խոշորացված համայքների ղեկավար դառնալ: Սա անշուշտ ահազագ կարող է լինել տվյալ համայքների բնակիչների համար: Տարրարական գիտելիքներից եւ մշակույթից զուրկ Շմայսին իշխանությունները պետք է, որ քաջ գիակցեն, որ աղետալի հետեւանքներ կունենա անգամ, եթե վստահվի մեկ փոքր գյուղ ղեկավարելը, ուր մնաց մի ամբողջ խոշորացված համայնք:

Չնայած մամուլում երբեմն հրապարակվում են հոդվածներ որտեղ նշված է, որ Ա.Մովսիսյանը ազատամարտիկ է, այսինքն՝ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այնուամենայնիվ, որևէ հեղինակավոր լրատվամիջոցում կամ գրքում չեն ներկայացվում փաստեր այն մասին, որ նա իրոք մասնակցել է Արցախի ազատամարտին։ Միայն ՀՀ ԱԺ կայքն է, որ հեղինակել և հրապարակել է հետևյալ նախադասությունը՝ «1989-1995 թթ.-ին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին»: (Ըստ Վիքիպեդիայի)
Հետաքրքրական է, որ ըստ ՀՀ ԱԺ կայքի Ա.Մովսիսյանը պատերազմի ավարտից հետո մոտ մեկ տարի էլ շարունակել է մասնակցել արդեն վերջացած պատերազմին։
ՀՀԿ-ին առաջարկում ենք իրենց կուսակցին տեղյակ պահել, որ վերջացած պատերազմին մասնակցելը, չի նշանակում Գալուստ Սահակյանի բառապաշարով ասած մասնակից լինել հերոսամարտին:

Ի դեպ Առաքել Մովսիսյանը խորհրդարանի պատերից դուրս էլ է շարունակում իր սպառնալիքները: Այսօր Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Առաքել Մովսիսյանը զանգել է իրեն եւ սպառնացել: Ավելի ուշ Շմայսը մեկնաբանել էր, թե զանգը պայմանավորված է եղել դաստիարակչական աշխատանքներով: Թերեւս հարց է առաջանում, իսկ ով է Շմայսը, որ իրավունք է վերապահում իրեն մարդկանց հետ դաստիարակչական աշխատանքներ իրականացնել: Ամենաառաջինը ՀՀԿ-ն պետք է վաղուց զբաղված լիներ իր կուսակցի դաստիարակությամբ:

Armday.am