Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը


Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
Փետրվար 16 12:55 2018

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Tweede Kamer-ը, նախօրեին ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին երկու բանաձեւերը, գրում է NLTimes-ը։

Բանաձեւերում ասվում է, որ Tweede Kamer-ը «ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը» եւ որ Նիդեռլանդների պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում: