Փհենչհան 2018․ Դահուկավազքում առաջատարը հայտնի է․ Միքայել Միքայելյանը 82-րդն էր


Փհենչհան 2018․ Դահուկավազքում առաջատարը հայտնի է․ Միքայել Միքայելյանը 82-րդն էր
Փետրվար 16 11:59 2018

Փհենչհանում մեկնարկել է Ձմեռային օլիմպիական մրցումների 7-րդ օրը։ Քիչ առաջ ավարտվեց դահուկավազքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։

15 կմ դասական ոճում  Միքայելը գրանցեց 39 րոպե 01․4 վայրկյան արդյունք ու գրավեց 84-րդ տեղը։

Այս մրցաձեւում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան՝ 33.43,9 արդյունքով։ Այսպիսով շվեյցարացի մարզիկը դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն։

Երկրորդ տեղ գրավեց նորվեգացի Սիմեն Կրյուգերը, իսկ ռուսաստանցի Դենիս Սպիցովն արժանացավ բրոնզե մեդալի։