Թովմասյանի հրաժարականը ուրախացրեց ԱԺ պատգամավորներին


Թովմասյանի հրաժարականը ուրախացրեց ԱԺ պատգամավորներին
Փետրվար 16 11:11 2018

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Այս մասին, այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: 

ԱԺ պատգամավորները սկսեցին ծափահարել: «Բոլորը ուրախ են, որ գնում եք»,- տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաբլոյանն էլ նշեց, թե կարծում է, որ բոլորը հասկացան, որ ծափահարությունները վերաբերվում են հայտարարության առաջին հատվածին: