Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք է պատրաստել ծանր հիվանդ երեխաների հետ


Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք է պատրաստել ծանր հիվանդ երեխաների հետ
Փետրվար 15 23:00 2018

ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել է բացիկներ ու քաղցրավենիք:

Առաջին տիկնոջ այցը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։ Ինչպես հայտնել է Մելանյայի պաշտոնական ներկայացուցիչը, նա հանդիպել է մոտավորապես 20 երեխաների հետ: Նրանց հետ միասին առաջին տիկինը պատրաստել է թխվածքաբլիթներ եւ դրանք զարդարել զանազան եղանակներով: Մելանյան նաեւ օգնել է աղջիկներին ու տղաներին Բոլոր սիրահարների օրվա առթիվ շնորհավորական բացիներ կտրել գունավոր թղթերից եւ երեխաներին է նվիրել իր պատրաստած բացիկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...