Առանց դահուկների մնացած հայ մարզիկն արդեն դահուկ ունի (լուսանկար)


Առանց դահուկների մնացած հայ մարզիկն արդեն դահուկ ունի (լուսանկար)
Փետրվար 15 10:41 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ եւ մարզումային կոշիկներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ եւ կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակվության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը։