Աշակերտը կրակոցներ է արձակել Ֆլորիդայի դպրոցներից մեկում․ 17 զոհ, 15 վիրավոր (տեսանյութ)


Աշակերտը կրակոցներ է արձակել Ֆլորիդայի դպրոցներից մեկում․ 17 զոհ, 15 վիրավոր (տեսանյութ)
Փետրվար 15 06:19 2018

17 հոգի զոհվել, 15-ը վիրավորվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Ֆլորիդա նահանգի Պարկլենդի միջին դպրոցի նախկին աշակերտը զինված մտել է դպրոց ու կրակահերթ բացել։

19-ամյա Նիկոլաս Քրուզին ձերբակալել են դեպքի վայրից մի քանի մղոն հեռավորության վրա։ Նշվում է, որ նա կոնկրետ թիրախ չի ունեցել, կրակել է՝ ում պատահի։ Թե ինչն է դարձել նման արարքի պատճառը, դեռ հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ նրան վատ վարքի համար ավելի վաղ հեռացրել էին դպրոցից։

Ականատեսները պատմել են, որ Քրուզը միացրել է դպրոցի հրդեհային համակարգը, որպեսզի խուճապ ստեղծի, ու ավելի շատ զոհեր լինեն։ Զոհերի անունները առայժմ չեն հրապարակվել։ 15 վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։