1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզից զինհաշմանդամ Դավիթ Թադևոսյանի մայրը՝ Հասմիկ Թադևոսյանը, դիմում է բոլորիս աջակցությանը: Սպորտի վարպետ Դավիթ Թադևոսյանը 2015 թվականի հուլիսին զորակոչվում է բանակ 7Գ հոդվածով Արցախ Հադրութի N զորամաս: Չնայած, որ նա պետք է իր ծառայությունն անցկացներ միայն շարային, Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի նման ինքն էլ է կանգնում հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Եվ ոչ մեկ չգիտի, սթրեսից է, թե կոնտուզիա է ունեցել երիտասարդը, այնուամենայնիվ, նրա մոտ ի հայտ են եկել սուր գլխացավեր և անընդհատ դիմելով սանմաս, փոխանակ հետազոտեն ինչն է պատճառը, ցավազրկողներով բթացրել են ցավը: 2016 թվականի աշնանը արագ զարգացող քաղցքեղով մահանում է զինվորի հայրը, նրան իջեցնում են սահմանից և մնում է միշտ զորամասում, սակայն գլխացավերն անընդհատ ուղեկցում են նրան: 2017 ապրիլի 27-ին բարձր ջերմությունով դիմում է սանմաս, վիճակը վատանում է, տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ ընկնում է կոմայի մեջ, արագ, ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան՝ Էրեբունի ԲԿ, այնուհետև՝ Կենտրոնական Կայազորային հոսպիտալ: Մահվան ու կյանքի պայքարում, 46 օր կոմայի մեջ գտնվող զինվորը Աստծո և մեր բանիմաց բժիշկների շնորհիվ գիտակցության գալով՝ կամաց- կամաց ոտքի է կանգնում, հիմա նույնիսկ կարողանում է ինքնուրոյն հոգալ իր պետքերը: Այդ ընթացքում մահանում են նրա և տատիկը, և պապիկը: Քույրերը ամուսացած են, տանն ինքն ու եղբայրն են մայրիկի հետ: Մնացել էր երկու ամիս, որ զորացրվեր, հիմա, դժվարությամբ, սակայն քայլում է: Բժշկի նշանակած դեղորայքը նույնիսկ անվճար չի տրամադրվում, բազմազավակ մայրը, ով իրար հետևից կորցնում է ամուսնուն, ծնողներին վեց զավակների հետ մնալով միայնակ, բանակից անառողջ որդի ստանալով, պետության կողմից ոչ մի աջակցություն չի ստանում: Սիրելի հայրենակիցներ, եկեք կրկին մենք հոգանք մեր զինվորի առողջության հարցերը, տեսնես զինվոր հիմնադրամն ինչու է ստեղծվել, որ նույնիսկ բանակում առողջազրկված զինվորի դեղորայքային կամ ախտորոշման հարցերով չպետք է զբաղվեն: Մայրը դիմել է Գերմանիայի դաշնություն, Բոնի կլինիկային, որպեսզի որդին հետազոտվի, որ հասկանան,վիճակի բուն պատճառը և անհրաժեշտ բուժում վերսկսել: Եթե անհարժեշտ գումարը՝ 12000 եվրոն, հավաքվի, կկարողանան Դավիթին տանել Գերմանիա և անցկացնել կրկնակի հետազոտություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա վերջապես ինչն է նման իրավիճակի պատճառը: Եթե ճիշտ ախտորոշում լինի, ճիշտ բուժում ստանա, երևի այս մեկ զինվորի կյանքն էլ փրկած կլինենք: Մայրիկի՝ տիկին Հասմիկի հեռախոսահամարն է՝ +37493 236 764: Մայրիկի՝ Հասմիկ Թադևոսյանի անունով Ագբա Ագրիկոլ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 220393240191002 եվրո 220121860054278 ՀՀ դրամ 220122360021278 ԱՄՆ դոլար SWIFT:AGCAAM22

loading...
Լրահոս
Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ» Փետրվարի 22-ի աստղագուշակ Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին Ջրի մեջ քամած կիտրոնի 7 օգտակար հատկությունները 10 փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Ավագանու միջադեպի նոր զարգացումները, մարտի 1-ի նախագծի մերժումը, Կարապետյանի լուրն ու Ճըվ- Ճըվ Արոյի որդիները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը Հայաստանը կավարտի ապրիլ ամսին. ԱԳ նախարար ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում Ի՞նչ նվիրել մարտի 8-ին Դուք չեք գտնի սեր՝ մինչև չանեք այս 5 քայլը Մեսսին ՉԼ-ում գոլ չի խփել միայն 6 ակումբների Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա