1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կայացել է Արցախի Ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը. նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը

Ստեփանակերտում փետրվարի 14-ին կայացել է Արցախի Ազատամարտիկների միության (ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին մասնակցել են 308 պատվիրակներ մայրաքաղաքից և հանրապետության բոլոր շրջաններից:

Համաժողովի մեկնարկին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության և ԱԱՄ դրոշները:

Համաժողովին ներկա է գնտվել Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ով հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերը Արցախի պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը ստեղծվել է մեզ պարտադրված պատերազմի բոհում, երբ մեր ժողովրդի, պետության գոյության հարցն էր դրված:

«Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը մեր երկրի ամենամեծ ու ազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկն է, որի կազմում ընդգրկված է հայրենիքի պաշտպանների մի լայն զանգված՝ մարդիկ, ովքեր ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր ու սերունդներ: Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները»,- նշել է Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Համագումարին ընթերցվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել համագումարին ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները: Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից»,- նշվում է ՀՀ Նախագահի ուղերձում:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ ասել է, որ միության անդամների ուսերին է դրված հայրենիքի պաշտպանի ծանր առաքելությունը: «Ձեր գործադրած ջանքերի շնորհիվ արցախահայությունը ազատվեց ցեղասպանության կապանքներից: Ձեզ փառք և պատիվ, իսկ մեր ընկած տղաների շիրիմներին խունկ, աղոթք և օրհնություն»,- նշել է Պարգև Սրբազանը:

«Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն էլ իր ելույթում նշել է, որ անցած երեք տարիների գործունեությունը եղել է արդյունավետ, որի ընթացքում միության շարքերը համալրվել են 2531 ազատամարտիկներով և, այսօրվա դրությամբ, կառույցն ունի շուրջ 12 370 անդամ: «Շնորհիվ պետական, բարեգործական և այլ անհատական միջոցների՝ հավաքվել և ամրապնդվել են միության ֆինանսական հնարավորությունները: Միայն անցած 3 տարիների ընթացքում կազմակերպության հաշվեհամար է փոխանցվել 4 միլիոն 550 հազար դոլար, որից շուրջ 4 միլիոն 430 հազարը ծախսվել է վարչության կողմից մշակված և ընդունված տարբեր ծրագրերի իրականացման համար: Միությունը, իրականացրած գործընթացներին զուգահեռ, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվել նաև Բանակի և հասարակական կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների փոխադարձ համագործակցության շրջանակում»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Համագումարին ներկայացվել է նաև ԱԱՄ վարչության և վերահսկիչ հանձնաժողովի մասին հաշվետվության, ԱԱՄ և վերահսկիչ հանձնաժողովի ընտրության մասին հարցերը: Քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացվել է նախագիծ, որի որոշումն ընդունվել է միաձայն:

Ընտրվել է նաև 27 անդամից բաղկացած վարչության կազմը, իսկ միության նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը:
Համաժողովին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք։

loading...
Լրահոս
Արմեն Սարգսյանի «խորհրդավոր ընթրիքի» շարքը շարունակվում է․ «Ժամանակ» Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ» Փետրվարի 22-ի աստղագուշակ Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին Ջրի մեջ քամած կիտրոնի 7 օգտակար հատկությունները 10 փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Ավագանու միջադեպի նոր զարգացումները, մարտի 1-ի նախագծի մերժումը, Կարապետյանի լուրն ու Ճըվ- Ճըվ Արոյի որդիները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը Հայաստանը կավարտի ապրիլ ամսին. ԱԳ նախարար ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում Ի՞նչ նվիրել մարտի 8-ին Դուք չեք գտնի սեր՝ մինչև չանեք այս 5 քայլը Մեսսին ՉԼ-ում գոլ չի խփել միայն 6 ակումբների Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում