1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Քննիչը կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում:
Այսպես, Հրանտ Մելիք-Քարամյանը 25.11.2016թ.-ին վարույթ է ընդունել խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ ներգրավված Գ. Պ.-ի նկատմամբ 15.05.2017թ.-ին որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը: Սակայն նախքան կալանավորին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը՝ 2017 թվականի մայիսի 15-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, քննիչ Հ. Մելիք-Քարամյանը կազմել և վերջինիս ստորագրմանն է ներկայացրել նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին հայտնելու և քրեական գործի նյութերին, իբր, ծանոթացնելու մասին նախապես կազմված արձանագրություն` բաց թողնելով գործողության կատարման ժամանակի և վայրի մասին տեղեկությունները:
Այնուհետև հիշյալ քննիչը քրեական գործով նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործի նյութերը ծանոթացրել է գործով մյուս մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Դատավարության մյուս մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց հետո Հ. Մելիք-Քարամյանը պարտավոր է եղել մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ քրեական գործի նյութերը ծանոթացնել նաև մեղադրյալ Գ. Պ.-ին և դրա մասին կազմել համապատասխան արձանագրություն: Փոխարենը, այլ քաղաք՝ Գորիս չմեկնելու և իր պարտականությունները չկատարելու՝ քրեական գործի նյութերը մեղադրյալ Գ. Պ.-ի ծանոթացմանը չներկայացնելու հանգամանքը քողարկելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, մեղադրյալ Գ. Պ.-ի կողմից նախկինում ստորագրված արձանագրությունում դրա կատարման վայրի, ժամանակի և արձանագրությունում նշված ծավալով քրեական գործի նյութերին մեղադրյալին ծանոթանացնելու վերաբերյալ մտցրել է կեղծ գրառումներ, թե իբր, 2017 թվականի մայիսի 25-ին` Գորիս քաղաքում, 3 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը ներկայացրել է Գ. Պ.-ի ծանոթացմանը, և վերջինս ծանոթանալուց հետո միջնորդություներ չի ներկայացրել: Մինչդեռ իրականում Հ. Մելիք-Քարամյանը 2017 թվականի մայիսի 25-ին չի այցելել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և քրեական գործի նյութերը չի ներկայացրել մեղադրյալի ծանոթացմանը:
Միաժամանակ հիշյալ քննիչը մեղադրական եզրակացությանը կից հավելվածում նույնպես մտցրել է կեղծ տեղեկություններ՝ նշելով, թե իբր, մեղադրյալ Գ. Պ.-ն 2017 թվականի մայիսի 25-ին ծանոթացել է քրեական գործի նյութերին:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

loading...
Լրահոս
Կայացել է Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը Սոբչակը Պուտինին կրկին կոչ է արել մասնակցել բանավեճերին Տիբեթական թեստ. ընդամենը 3 հարց, արդյունքը կզարմացնի ձեզ Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Մազերի վաղաժամ ճերմակություն, ինչպես թաքցնել բնական միջոցների օգնությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին «Ով ինչ ունի, հանգնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո 36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Նախարարը այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Հազիվ դուրս թռա, ոնց որ պատերազմ լիներ․ մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ինչպիսին էր Ալեքսանդր Րեվվան մանուկ հասակում (լուսանկարներ) Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիբանանի դեսպանի հետ Թունավորվել են շմոլ գազից Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է․ Ս․ Սարգսյան Դոլարի փոխարժեքն՝ այսօր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները