1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ այցելել է Արցախ

«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:

Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի, Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի:

Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր:

Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Արցախակերտում» հասարակական կազմակերպություն

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է