Զինված հարձակում Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում


Զինված հարձակում Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում
Փետրվար 14 14:49 2018

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այսօր լուսաբացին սբ. Նիկոլոզի անվան եկեղեցու մերձակա տարածքում երիտասարդ տղամարդն անհայտ անձի կողմից հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ զինված անձը գումար է պահանջել քաղաքացուց: Նրանց միջև վեճ է սկսվել, ինչը ծեծկռտուքի է վերաճել, որից հետո զինված անձը կրակել է քաղաքացու ուղղությամբ:

Առկա տեղեկատվության համաձայն՝ վիրավորվածի առողջական վիճակը ծանր է գնահատվում: Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածների համաձայն, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, զենքի ապօրինի ձեռքբերում և կրում:

«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:



loading...