1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալիի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մալիի հետ, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում պատրաստակամ են ուսումնասիրելու տարբեր ոլորտներում Մալիի հետ համագործակցության հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 24 տարի առաջ, սակայն այս ընթացքում փոխգործակցություն է ձևավորվել հիմնականում միջազգային հարթակներում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, և հույս է հայտնել, որ դեսպան Կոնատեի նշանակմամբ հայ-մալիական երկկողմ հարաբերությունները կզարգանան:

Մալիի դեսպանը և Նախագահ Սարգսյանը համակարծիք են եղել, որ Մալին և Հայաստանը, դառնալով անկախ պետություններ, ժառանգել են նաև մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար ջանքեր են պահանջվում և վստահություն են հայտնել, որ երկու երկրներն էլ կհաղթահարեն այդ մարտահրավերները և կկառուցեն լավ ապագա:

Մալիի դեսպան Տիեֆինգ Կոնատեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար՝ վստահեցնելով, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի երկկողմ միջպետական կապերի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի նախագահին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Զրուցակիցները Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ևս մեկ հարթակ են համարել համագործակցությունը Հայաստանի և Մալիի միջև լավագույնս զարգացնելու համար:

loading...
Լրահոս
Սոբչակը Պուտինին կրկին կոչ է արել մասնակցել բանավեճերին Տիբեթական թեստ. ընդամենը 3 հարց, արդյունքը կզարմացնի ձեզ Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Մազերի վաղաժամ ճերմակություն, ինչպես թաքցնել բնական միջոցների օգնությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին «Ով ինչ ունի, հանգնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո 36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Նախարարը այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Հազիվ դուրս թռա, ոնց որ պատերազմ լիներ․ մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ինչպիսին էր Ալեքսանդր Րեվվան մանուկ հասակում (լուսանկարներ) Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիբանանի դեսպանի հետ Թունավորվել են շմոլ գազից Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է․ Ս․ Սարգսյան Դոլարի փոխարժեքն՝ այսօր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները Փոխնախարարն ազատվել է պաշտոնից