Սարգսյանները կհանդիպեն


Սարգսյանները կհանդիպեն
Փետրվար 14 14:10 2018

ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը առաջիկա օրերին կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, որից հետո կհայտնի իր վերջնական որոշումը նախագահ դառնալու մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Քաղաքացիական հասարակությունը ցանկանում է հանդիպել Արմեն Սարգսյանի եւ «Ելք» խմբակցության նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ միաժամանակ: Հնարավո՞ր է Արմեն Սարգսյանը բավարարի քաղաքացիական հասարակության պահանջը: «Կմտածեմ, կասեմ»` ասաց ՀՀԿ նախագահի թեկնածուն:

Հարցին, թե հանրությունն ի՞նչ է ակնկալում Արմեն Սարգսյանից, ՀՀԿ նախագահի թեկնածուն ասաց, որ հանրության մի մեծ զանգված չի հավատում, որ փոփոխություններ կլինեն, անկախ նախագահի թեկնածուի ով լինելուց: «Պատճառներն էլ եմ հասկանում, որոնք շատ խորն են: Բայց դա պատճառ չէ, որ մարդիկ ասեն՝ չեմ հավատում»,- ասաց ՀՀԿ նախագահի թեկնածուն:

Ի դեպ, Արմեն Սարգսյանը երեք հարց ուներ լրագրողներին, որոնցից մեկը այսօր հնչեցրեց՝ ի՞նչ կանեիք, եթե նախագահ լինեիք: «Մյուս երկու հարցերը հաջորդ հանդիպմանը կտամ»,- ասաց պրն Սարգսյանը:



loading...