Սարսափելի է. Սերժ Թանկյանը՝ քաղաքապետարանում ՀՀԿ տղամարդկանց կողմից կանանց ծեծելու մասին


Սարսափելի է. Սերժ Թանկյանը՝ քաղաքապետարանում ՀՀԿ տղամարդկանց կողմից կանանց ծեծելու մասին
Փետրվար 14 13:30 2018

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սարսափելի է համարում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության տղամարդկանց պահվածքը: «System of a Down» խմբի մենակատարը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է asbarez.com-ի անդրադարձը երեկ՝ փետրվարի 13-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նյութի վերնագրում գրված է. «Կանանց ծեծելը նոր օրենք է ՀՀԿ կուսակցության համար»: Հղմանը կից Թանկյանը նաեւ գրառում է կատարել:

«Պարզապես սարսափելի է»,- գրել է նա: