Ծաղրածուի հագուստով 110մարդ է ձերբակալվել Ռիո–դե–Ժանեյրոյում՝ գողության կասկածանքով


Ծաղրածուի հագուստով 110մարդ է ձերբակալվել Ռիո–դե–Ժանեյրոյում՝ գողության կասկածանքով
Փետրվար 14 11:10 2018

Ռիո–դե–Ժանեյրոյի ոստիկանությունը ձերբակալել և ոստիկանական բաժանմունք է բերել ծաղրածուի հագուստով 110 մարդու։

Նրանց բռնել են զանգվածային կողոպուտի փորձի ժամանակ՝ այժմ քաղաքում շարունակվող դիմակահանդեսի ընթացքում։

 

Միջադեպը տեղի է ունեցել Ռիո–դե–Ժանեյրոյի կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված են վարչական և գրասենյակային շենքերը։ Օրինապահները կասկածյալների մոտ ատրճանակ, փամփուշտներ և նռնակ են հայտնաբերել, ինչպես նաև գողոնը՝ հինգ բջջային հեռախոս, ժամացույցներ և երկու դրամապանակ։

 

Հաղորդվում է, որ չնայած դիմակահանդեսի կոստյումներին և գրիմին, մի քանի մարդ ճանաչել է կողոպտիչներին։ Արդյունքում ձերբակալվածներից տասը շարունակում են կալանքի տակ մնալ։



loading...