Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սպիտակ փոշիով ծրար է հայտնաբերվել


Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սպիտակ փոշիով ծրար է հայտնաբերվել
Փետրվար 14 10:37 2018

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գրասենյակներից մեկը փակվել է շինությունում հայտնաբերված սպիտակ փոշիով ծրարի պատճառով: Այս մասին ասվում է Լոնդոնի ոստիկանության կայքում:

«Ոստիկանությանը տեղեկացրել են կասկածելի տոպրակի մասին, որն առաքվել է Վեստմինսթերյան պալատի գրասենյակներից մեկը… Նամակը սպիտակ փոշի է պարունակել, որն այժմ գնահատում են մասնագետները», - ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Ջոն Թրամփ-կրտսերը սպիտակ փոշիով ծրար է ստացել: Ծրարը բացել է Ջոն Թրամփ-կրտսերի կին Վանեսա Թրամփը, որն այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոց: