Զիդան. Սա պայքար է ոչ թե Ռոնալդուի և Նեյմարի, այլ Ռեալի ու ՊՍԺ-ի միջև


Զիդան. Սա պայքար է ոչ թե Ռոնալդուի և Նեյմարի, այլ Ռեալի ու ՊՍԺ-ի միջև
Փետրվար 13 21:02 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի հետ կայանալիք հանդիպման մասին:

«Մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին` առանց առաջ ընկնելու: Այն փաստը, որ մեզ դիմակայելու է ֆրանսիական թիմ, ինձ համար ոչ մի նշանակություն չունի:


Մտածում եմ միայն լավ հանդիպում անցկացնելու մասին: Ես Մարսելից եմ և ՊՍԺ-ն միշտ էլ մեր սկզբունքային մրցակիցն է եղել: Բայց հիմա ես «Ռեալում» եմ և մտածում եմ միայն դրա մասին: Հուսով եմ` գեղեցիկ խաղ կստացվի:

Ռոնալդուն և Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն ֆուտբոլիստ է, որն անհավանական արդյունքների է հասել և նվաճել է 5 «Ոսկե գնդակ», այդ իսկ պատճառով չի կարելի Նեյմարին համեմատել պորտուգալացու հետ: Սա ոչ թե Ռոնալդուի և Նեյմարի, այլ «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև պայքար է:

Ներկա պահին հնարավորությունները հավասար են: Մենք անչափ ուրախ ենք մասնակցել այսպիսի բարձր մակարդակ ունեցող հանդիպումների: Հենց այսպիսի հանդիպումների համար ենք մենք ապրում: Երկրպագուները ցանկանում են գեղեցիկ ֆուտբոլ տեսնել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: