1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Զիդան. Սա պայքար է ոչ թե Ռոնալդուի և Նեյմարի, այլ Ռեալի ու ՊՍԺ-ի միջև

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի հետ կայանալիք հանդիպման մասին:

«Մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին` առանց առաջ ընկնելու: Այն փաստը, որ մեզ դիմակայելու է ֆրանսիական թիմ, ինձ համար ոչ մի նշանակություն չունի:


Մտածում եմ միայն լավ հանդիպում անցկացնելու մասին: Ես Մարսելից եմ և ՊՍԺ-ն միշտ էլ մեր սկզբունքային մրցակիցն է եղել: Բայց հիմա ես «Ռեալում» եմ և մտածում եմ միայն դրա մասին: Հուսով եմ` գեղեցիկ խաղ կստացվի:

Ռոնալդուն և Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն ֆուտբոլիստ է, որն անհավանական արդյունքների է հասել և նվաճել է 5 «Ոսկե գնդակ», այդ իսկ պատճառով չի կարելի Նեյմարին համեմատել պորտուգալացու հետ: Սա ոչ թե Ռոնալդուի և Նեյմարի, այլ «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև պայքար է:

Ներկա պահին հնարավորությունները հավասար են: Մենք անչափ ուրախ ենք մասնակցել այսպիսի բարձր մակարդակ ունեցող հանդիպումների: Հենց այսպիսի հանդիպումների համար ենք մենք ապրում: Երկրպագուները ցանկանում են գեղեցիկ ֆուտբոլ տեսնել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

loading...
Լրահոս
Տիբեթական թեստ. ընդամենը 3 հարց, արդյունքը կզարմացնի ձեզ Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Մազերի վաղաժամ ճերմակություն, ինչպես թաքցնել բնական միջոցների օգնությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին «Ով ինչ ունի, հանգնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո 36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Նախարարը այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Հազիվ դուրս թռա, ոնց որ պատերազմ լիներ․ մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ինչպիսին էր Ալեքսանդր Րեվվան մանուկ հասակում (լուսանկարներ) Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիբանանի դեսպանի հետ Թունավորվել են շմոլ գազից Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է․ Ս․ Սարգսյան Դոլարի փոխարժեքն՝ այսօր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները Փոխնախարարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ տեսք կունենային ԱԺ-ի տղամարդ պատգամավորները, եթե կին լինեին