Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին կերգի Էդ Շիրանը


Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին կերգի  Էդ Շիրանը
Փետրվար 13 19:44 2018

Արքայազն Հարրիի և «Ֆորսմաժորներ» սերիալի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին կերգի բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, ով MTV Video Music Awards-ի վարկածով դարձել է տարվա երաժիշտ։ Այս մասին հայտնում է US Magazine-ը՝ հղում անելով աղբյուրին։

 Պարբերականի հաղորդմամբ՝ արքայազնն անձամբ է դիմել կատարողին համապատասխան խնդրանքով։

 Հայտնի է, որ երգիչն ընկերություն է անում արքայազն Հարրիի զարմուհու՝ արքայադուստր Բեատրիսի հետ։