1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Խոր Վիրապում արտասահմանցիների են կողոպտել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտյոմ Դոդորյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Աննա Օհանջանյանը, ով հայտնել է, որ իր կազմակերպության տուրիստներն այժմ գտնվում են Խոր Վիրապում, որտեղ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի, ներկայացել որպես Ոստիկանության ծառայողներ ու խուզարկության են ենթարկել նրանց՝ վերցնելով հեռախոսներն ու գումարները։

Խոր Վիրապ են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ջոն Ալմաջարը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Խոր Վիրապ եկեղեցու տարածքում իրեն է մոտեցել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով ներկայացել է, որ ինքը Ոստիկանության աշխատակից է, իրենից պահանջել է իր մոտ եղած իր փաստաթղթերը, իսկ հետո նրանից վերցրել է 1200 Արաբական Միացյալ Էմիրությունների դրհամ, 100 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, որից հետո ինքը կարողացել է այդ անծանոթից գումարի մի մասը վերցնել, սակայն նա դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կողոպուտ կատարողը Ա. Դոդորյանն է, ով Ջ. Ալմաջարին ցույց է տվել Հայ-ռուսական-կազակական միավորման վկայական։ Կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են կեղծ ոստիկանին և բերման ենթարկել Ոստիկանության Արարատի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նա նմանատիպ կողոպուտ է կատարել նաև Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում բնակվող, 34-ամյա Մարկ Լի Ալկարդենի նկատմամբ։ Նույն եկեղեցու տարածքում ներկայանալով որպես Ոստիկանության աշխատակից՝ նրանից հափշտակել է Արաբական Միացյալ Էմիրությունների 1000 դրհամ, 9000 դրամ և որոշ չափի ԱՄՆ դոլար։ Խուզարկությամբ Ա. Դոդորյանի մոտ հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրությունների 300 դրհամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին ահազանգած Ա. Օհանջանյանը «Դելի Տուր» ՍՊԸ-ի տնօրենն է, տուժածներից Ջոն Ալմաջարը աշխատում է «Դուբայ-Ֆրանցիսկո» ռեստորանում՝ որպես հաշվապահ, իսկ Մարկ Լի Ալկարդենն աշխատում է Դուբայում գործող «ՀԱՅԱԹ» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։

loading...
Լրահոս
Արմեն Սարգսյանի «խորհրդավոր ընթրիքի» շարքը շարունակվում է․ «Ժամանակ» Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ» Փետրվարի 22-ի աստղագուշակ Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին Ջրի մեջ քամած կիտրոնի 7 օգտակար հատկությունները 10 փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Ավագանու միջադեպի նոր զարգացումները, մարտի 1-ի նախագծի մերժումը, Կարապետյանի լուրն ու Ճըվ- Ճըվ Արոյի որդիները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը Հայաստանը կավարտի ապրիլ ամսին. ԱԳ նախարար ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում Ի՞նչ նվիրել մարտի 8-ին Դուք չեք գտնի սեր՝ մինչև չանեք այս 5 քայլը Մեսսին ՉԼ-ում գոլ չի խփել միայն 6 ակումբների Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում