1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշեց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա 85-ամյա հոբելյանի առթիվ։ «Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, ով իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- ասաց Արմեն Ամիրյանը։
ՀՀ մշակույթի նախարարը մեջբերեց նաև մի հատված Քշիշտոֆ Պենդերեցկու հարցազրույցից, որտեղ մաեստրոն ընդգծել է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազգեցություն են ունեցել երկու կոմպոզիտորներ՝ Բախը և Կոմիտասը։ Պենդերեցկին նաև ավելացրել է` զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է։
Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է տեղի ունենում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, և ամենակարևորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։
Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն՝ 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, ով տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում է, որ ծրագրերը բավականին շատ են։
Նշենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը կայացավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մինչ ասուլիսի մեկնարկը Պենդերեցկին եղևնի տնկեց երաժշտական դպրոցի բակում, այնուհետև շրջայց կատարեց կրթօջախում։
Տեղեկացնենք, որ Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։
Փետրվարի 13-17-ը Երևանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։

loading...
Լրահոս
Արմեն Սարգսյանի «խորհրդավոր ընթրիքի» շարքը շարունակվում է․ «Ժամանակ» Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ» Փետրվարի 22-ի աստղագուշակ Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում Քնելու դիրքը պատմում է ձեր հոգեվիճակի և բնավորության մասին Ջրի մեջ քամած կիտրոնի 7 օգտակար հատկությունները 10 փաստեր Կենդանակերպի Կարիճ նշանի մասին Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Ավագանու միջադեպի նոր զարգացումները, մարտի 1-ի նախագծի մերժումը, Կարապետյանի լուրն ու Ճըվ- Ճըվ Արոյի որդիները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին Հրաշք բույսի բուժիչ հատկությունները. ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի ֆիկուս Մոսկվայում սառնամանիքների պատճառով վաղը հայտարարվելու է «նարնջագույն» մակարդակ Դիմահարդարման խորհուրդներ շագանակագույն աչքեր ունեցողների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը Հայաստանը կավարտի ապրիլ ամսին. ԱԳ նախարար ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու ընտրություններում.Շարմազանով «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին».Նալբանդյան Մատա. Մեծ հարված կլինի մեզ համար, եթե դուրս մնանք ՉԼ-ից այս փուլում Ի՞նչ նվիրել մարտի 8-ին Դուք չեք գտնի սեր՝ մինչև չանեք այս 5 քայլը Մեսսին ՉԼ-ում գոլ չի խփել միայն 6 ակումբների Կոշտուկները կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների մասին Գերմանիան սկսել է զանգվածաբար արտաքսել վրացիներին Արթիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում