Վարդան Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին


Վարդան Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին
Փետրվար 13 16:40 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր: Գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով: Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները և դրան նպաստող գործոնները: Վարդան Հարությունյանը Արցախի Հանրապետության գործընկերոջն է ներկայացրել հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի փորձը: Գրիգորի Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ նախագահին նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերը երկուստեք կարևորել են աշխատանքային հանդիպումները՝ հատկապես համագործակցության ուղիներ նախանշելու գործում և հետագա գործակցության պատրաստակամություն հայտնել: