Գոռ Վարդանյանը ծեծի ենթարկեց Մարինա Խաչատրյանին


Գոռ Վարդանյանը ծեծի ենթարկեց Մարինա Խաչատրյանին
Փետրվար 14 00:15 2018

Երևանի ավագանու այսօրվա նիտում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակներով կոյուղաջրեր էին բերել նիստին:
Նրանք ասացին, որ դա Նուբարաշեն համայնքի բնակիչների նվերն է Տարոն Մարգարյանին, գրում է Aysor.am-ը:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, որից հետո սկսվեց հրմշտոց, որը վերածվեց դաժան ծեծկռտուքի:

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Գոռ Վարդանյանը ծեծի ենթարկեց Մարինա Խաչատրյանին:

Այս պահին նիստն ընդհատվել է, ոստիկանություն է հրավիրվել Երևանի քաղաքապետարան: