ՀՀԿ-ականները ծեծեցին ԵԾ-ի անդամներին. քաղաքապետարան հոգեբույժներ են կանչել


ՀՀԿ-ականները ծեծեցին ԵԾ-ի անդամներին. քաղաքապետարան հոգեբույժներ են կանչել
Փետրվար 13 12:15 2018

Երեւանի ավագանու այսօրվա նիստն ընթացել է արտակարգ միջադեպով: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց քիմիական նյութով՝ «կիսլատայով» տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին: Ավագանու ՀՀԿ անդամներն անմիջապես հարձակվեցին Մարինա Խաչատրյանի վրա: Նրանք սկսեցին ապտակել եւ քաշել կանանց մազերից: Միջամտեցին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանու անդամներ Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Խաժակյանը: Եթե վերջիններս չլինեին, ապա Տարոն Մարգարյանի թիմի անդամները, ամենայն հավանականությամբ, դաժան ծեծի կենթարկեին Մարինա Խաչատրյանին:

Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր ծիրանիի» անդամներին: Հրավիրվել է նաեւ հոգեբուժարանի վերակարգ: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը դադարեցրել է ուղիղ միացումը ավագանու նիստից: