Սահակաշվիլին հրապարակել է՝ ինչպես են իրեն ձերբակալել՝ մազերից քաշելով (տեսանյութ)


Սահակաշվիլին հրապարակել է՝ ինչպես են իրեն ձերբակալել՝ մազերից քաշելով (տեսանյութ)
Փետրվար 13 10:19 2018

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են նրան ձերբակալում։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դիմակավորված ուժայինները ներխուժում իեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սաակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան։ Երեւում է, թե ինչպես է նրանցից մեկը բռնել Սահակաշվիլու մազերից։
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սաակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայից նրան Լեհաստան են արտաքսել։