Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան


Պատրաստ եմ  Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
Փետրվար 12 18:00 2018

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը պատրաստ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այս մասին նա նշել է ԲՀԿ գրասենյակում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, հաղորդում է է shantnews.com –ը:

«Ես կարծում եմ՝ պատրաստ եմ արդեն այդ հանդիպմանը եւ հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն Սահմանադրությամբ իմ առջեւ դրված պրտականությունների, որոնք հստակ ձեւավորված են ՀՀ Սահմանադրության մեջ, այլ նաեւ այն խնդիրների եւ հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ, լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում է եւ ուզում է որ մեր հայրենիքը 26 տարվա հաղթանակներից, հաջողություններից նաեւ դժվարություններից ու որոշ անհաջողություններից հետո տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր եւ կարողանանք իր հաղթական ավարտին բերենք Արցախի հիմնահարցը», - ասել է Արմեն Սարգսյանը։