Սաակաշվիլիին ձերբակալել են կիեւյան ռեստորանում


Սաակաշվիլիին ձերբակալել են կիեւյան ռեստորանում
Փետրվար 12 17:47 2018

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւի ռեստորաններից մեկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքական գործչի համախոհ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեւյանկոն

«Հենց նոր անհայտ անձինք առեւանգեցին Կիեւի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է Դերեւյանկոն:

Նրա խոսքով՝ նրանք հատուկջոկատային էին: Ռադայի պատգամավորը տեղյակ չէ, թե Սաակաշվիլիին կոնկրետ ուր են տարել:



loading...