«Սարատովի ավիաուղիները» դադարեցրել է Ան-148 օդանավերի շահագործումը


«Սարատովի ավիաուղիները» դադարեցրել է Ան-148 օդանավերի շահագործումը
Փետրվար 12 17:26 2018

«Սարատովի ավիաուղիները» ժամանակավորապես դադարեցրել է Ան-148 օդանավերի շահագործումը: Այս մասին հաղորդել է ավիաընկերության կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Սարատովի ավիաուղիներ»-ի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել նման օդանավերի թռիչքները:

«Նախապես հայցում ենք ավիաչվերթների ցուցակում փոփոխություններ մտցնելու համար», - նշել են ավիաընկերությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՆ-148 ինքնաթիռի կործանման վայրում՝ Մերձմոսկվայում գտնվել է «սև արկղը»: