Դու փառք կբերես քո երկրին. 14-ամյա Սաթենիկն իր հայերեն երգով հիացրել է «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին (տեսանյութ)


Դու փառք կբերես քո երկրին. 14-ամյա Սաթենիկն իր հայերեն երգով հիացրել է «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
Փետրվար 12 11:41 2018

НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, և այդպիսով նա երկրորդ փուլ է անցել։ Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել է. «Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է: Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։

Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ ապրում է Գյումրիի մանկատներից մեկում: