Լոնդոնը 1,3 հազար դոլար է ծախսել Brexit-ի մասին նամակը Բրյուսել հասցնելու համար


Լոնդոնը 1,3 հազար դոլար է ծախսել Brexit-ի մասին նամակը Բրյուսել հասցնելու համար
Փետրվար 11 10:48 2018

Լոնդոնը 1,3 հազար դոլար է ծախսել ԵՄ-ի մասին պայմանագրի 50-րդ հոդվածի ակտիվացման և դրանով իսկ դաշինքից դուրս գալու գործընթացը սկսելու վերաբերյալ նամակը Բրյուսել հասցնելու համար՝ տեղեկացնում է The Times-ը:

Անցյալ տարվա մարտին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ի նապագահ Դոնալդ Տուսկի անունով վեց էջից բաղկացած նամակ է ուղարկել՝ իր ստորագրությամբ: Նամակը Տուսկին է փախանցվել առձեռն Բրյուսելում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարրոուի կողմից:

Տեղեկությունների համաձայն՝ Լոնդոնից նամակը Բրյուսել են հասցրել բրիտանացի երկու պաշտոնյաներ: Նրանք Բրյուսել են մեկնել Eurostar գնացքով՝ զբաղեցնելով ամենաթանկարժեք տեղերը:

Մեկ տոմսի արժեքը՝ ներառյալ հետադարձը, կազմել է 678 դոլար: Պետք է նշել, որ նույն գնացքի սովորական տոմսի արժեքը 89-159 ֆունտ է: