Սպեկուլացիա է.Հարկային օրենսգրքում փոփոխություններ չեն լինի


Սպեկուլացիա է.Հարկային օրենսգրքում փոփոխություններ չեն լինի
Փետրվար 11 13:28 2018

Հայաստանի Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին, այսօր՝ Ծաղկաձորում տնտեսական լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Կարևոր է տնտեսության երկարաժամկետ աճն, այսօր չենք կարող կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա»,- շարունակեց նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ մինչ այս ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունն այս տրամաբանությամբ չի եղել: «Հարկային օրենսգրքի փոփոխությունները մինչ այս կարճաժամկետ լուծումեր են տվել, ինչն ունեցել է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Մենք գտնվել են այնպիսի իրավիճակում, որ բոլորս ցանկացել ենք կարճ ժամանակահատվածում ունենալ տնտեսական աճ, բայց մասնագետները գիտեն, որ կայուն տնտեսական աճ ունենալու համար, պետք է թե՛ հանրությանը, թե՛ մեզ համոզենք, որ մի քանի տարի տնտեսական աճը հարաբերական դանդաղ տեմպ է ունենալու»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը էլ, համաձայնելով տեղակալի հետ ասաց, թե ոլորտի համաշխարհային մասնագետներն ունեն տեսակետ, որ որտեղ կա եկամուտ, ապա պետք է հարկվի, նույնիսկ փոքր չափով: «Տրված հարկային արտոնութունները մենք փորձել են առնավազն այնպես անել, որ չմեծանան, որոշ արտոնություններ վերացել են: Օրինակ՝ առողջապահություն արտոնյալ դաշտում է, երբ փորձեցինք որոշակի սահմանփակումներ անել, եղան կողմ և դեմ փաստարկներ: Մենք դեռևս չունեինք գործիքակազմ, թե ինչ ազդեցություն կունան արտոնութունների կրճատումը, դրա համար ձեռնպահ մնացինք: Բայց առաջիկա տարիներում կկարողանանք հասկանալ էֆեկտն ու որոշում կկայացնենք, որովհետև այսօր կարևոր է հասարակության դերաբաշխումը և այլն: Հիմա մեր քաղաքականություն այն է, որ նոր արտոնություններ չպետք է տրվի»,- շարունակեց Վարդան Արամյանը:

Դիտարկմանը, որ ԱԺ «Ելք» խմբակցությունան առաջարկով փետրվարի 16-ին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը է քննարկվեկու, հնարավոր է հարկատեսակների առումով փոփոխութուններ անել, փոխնարար Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ընդդիմության՝ արտահերթ նիստ անելու նպատակը որակի կոնկրետ բաներ է պահանջում: Օրինակ՝ «Ծառուկյան» խմբակցությունը կփորձի մեկ անգամ էլ ներկայացել իր առաջարկությունը եկամտային հարկի սանդղակի մասին, իսկ այս նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացության է արժանացել: Լինելու է առաջարկներ, որ ակցիզային հարկի դրույքաափերն իջեցվեն և այլն: Հարկային բեռի ցանկացած փոփոխություն, եթե միաժամանակ չի ունենալու դրա ազդեցության վերականգնման հավասարակշռման որևէ այլ առաջարկ, իմացեք, որ դա սպեկուլացիա է: Եթե լինեն առաջարկներ միակողմանի, ապա դրան քաղաքական, այլ ոչ թե տնտեսական տիրույթում են»: Ֆինանսների նախարարն էլ հավելեց, որ իրենք շատ հարգանքով են վերաբերում ընդդիմադիր գործընկերներին և հորդորեց գործընկերոջ կողմից օգտագործված սպեկուլացիա բառը վիրավորանք չնդունել: Արամյանը խորհուրդ տվեց տվեց միշտ հաշվի առնել մակրոտնտեսական կայնունության, տնտեսական աճի և եկամուտների վերաբաշխման փոխկապվածությունը, որպեսզի առաջարկ անելուց հետո խնդիրներ չլինեն:

Բացի այդ Արամյանն ասաց, թե դեռեւս 2016 թվականին, երբ հանրային քննարկման ներկայացվեց Հարկային նոր օրենսգիրքը, այդ ժամանակ հստակ հայտարարվել է, որ լինելու է առանձին ապրանքատեսակների գների բարձրացում: