Mercedes-ը ներողություն է խնդրել Դալայ-լամայից


Mercedes-ը ներողություն է խնդրել  Դալայ-լամայից
Փետրվար 11 11:54 2018

Համացանցի չինացի օգտատերերը սկսել են զանգվածաբար գանգատվել Instagram-ում Mercedes գերմանական ավտոկոնցեռնի գովազդից, որում առկա է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայից մեջբերում։

 Ավտոարտադրողը ստիպված է եղել ներողություն խնդրել սխալ գովազդի պատճառով՝ չինացիների զգացմունքները վիրավորելու համար, գրում է The Washington Post-ը։

 Սպիտակ մեքենայի լուսանկարն ուղեկցվում է հետևյալ մեջբերմամբ. «Նայե՛ք իրավիճակին տարբեր անկյուններից, և դուք կդառնաք ավելի բաց»։