Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս բոյկոտում է նախագահական արտահերթ ընտրությունները


Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս բոյկոտում է նախագահական արտահերթ ընտրությունները
Փետրվար 11 11:00 2018

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս հայտարարել է նախագահական վաղաժամկետ ընտրությունները բոյկոտելու մասին: Այսօր ասել է կուսակցության նախագահ Արիֆ Հաջինլին: Հաղորդում է «Ազատությունը»: Ավելի վաղ, փետրվարի 6-ին, ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել էր ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը»: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեին 2018-ի հոկտեմբերի 17-ին, բայց երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ՝ ընտրությունները վաղաժամկետ անցկացվելու են ապրիլի 11-ին: