ՆԱՍԱ-ն Իլոն Մասքի Tesla Roadster-ը գրանցել է որպես տիեզերանավ


ՆԱՍԱ-ն Իլոն Մասքի Tesla Roadster-ը գրանցել է որպես տիեզերանավ
Փետրվար 11 10:40 2018

Տիեքերք ուղարկված SpaceX ընկերության Tesla ավտոմեքենան գրանցվել է որպես տիեզերանավ NASA HОRIZONS բազայում՝ Tesla Roadster / Starman անվամբ: Հաղորդում է «Ազատությունը»: NASA HORIZONS-ի նկարագրության մեջ նշում է այն ամենը, ինչ կա Tesla Roadster-ի վրա. մեկ մանեքեն սկաֆանդրով, Այզեկ Ազիմովի «Հիմք» գրքի էլեկտրոնային օրինակը և SpaceX-ի վեց աշխատակիցների անուններով վահանակ: Տիեզերանավի ծանրությունը մոտ 1.250 կիլոգրամ է: Իլոն Մասքի տիեզերական ծրագրի հիմնական նպատակը դեպի Մարս թռիչքներն են: Մասքի մտահղացմամբ ավտոմեքենան տիեզերքում կարող է թռչել միլիոնավոր տարիներ: ՆԱՍԱ-ի տվյալների բազայում Tesla-ի հետագիծը հաշվարկվում է մինչեւ 2030 թվականը: