Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին


Երևանը և Սյունիքը «գրավելու» համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին
Փետրվար 10 18:00 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել,որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները,գլխավոր վարչությունների պետերը,շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները,բանակային ստորաբաժանումների հրամանատարները,ՊՆ պաշտոնյաներ և այլն...
Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը "բացահայտել" է հավաքի նպատակը...Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ "Ենի Ազերբայջան" կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթներին...Հիշեցնեմ,որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել "պատմական ադրբեջանական" Ղարաբաղը հայ գյաուրներից,այլև հայտարարել էր,որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել "պատմական ադրբեջանական" Երևանի,Սյունիքի և Սևանի ազատագրման մասին...
Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար,որ իր խոսքերը դեմագոգիա չեն,այլ իրականություն,Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը "նյութականացնող" իբրև թե գործեր ձեռնարկել...
Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել...Չզարմանաք,բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը...
Զարմանալին այն է,որ Ադրբեջանի բռնապետի Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն...Մեր տիտան դիվանագետները կարծում են,որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել,և առաջնորդվում են՝"Բոլորը գիտեն,թե ովքեր են հայերը և ովքեր ադրբեջանցիները" կարգախոսին համաձայն...Սակայն մերոնք մոռանում են,որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել,որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են,և որ եկվոր հայերը ագրեսոր են...Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է...Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացարած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք,որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն...
Ժամանակն է նաև ակտիվացնել Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները...
Հ.Գ.Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող "Կարթագենը պետք է կործանվի" արտահայտությունը... Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր "Ceterum censeo Carthaginem esse delendam" խոսքերով...
Մենք էլ պետք է առաջնորդվենք՝"Ադրբեջանը պետք է կործանվի" կարգախոսին համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար...»։



loading...