Ձմեռային օլիմպիադա-2017․ հայտնի է երկրորդ ոսկե մեդալակրի անունը


Ձմեռային օլիմպիադա-2017․ հայտնի է երկրորդ ոսկե մեդալակրի անունը
Փետրվար 10 16:41 2018

Քիչ առաջ Պհենչհանում ավարտվեց Ձմեռային օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարը։ Գերմանիայի ներկայացուցիչ Լաուրա Դալմայերը սպրինտային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալը։ Նա 7,5 կիլոմետրը անցավ 21 րոպե 6,2 վայրկյանում։

Երկրորդը նորվեգուհի Մարտա Օլսբյուն էր /+24,2 վայրկյան/։

Երրորդը չեխուհի Վերոնիկա Վիտկովան էր՝ +25,8 վայրկյան։