1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սարյանի պուրակի հարցը հասավ նախագահի վերահսկողական ծառայություն․ Ինչի՞ է վերածվելու այն․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը եւ վաճառքը, «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ինքն է դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաեւ Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Սույն պուրակը, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի, անցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ: Վերջինս, սակայն, ՀԺ-ին պարզաբանել էր, թե կապ չունի դրա հետ:

«Կոլորիտ»-ի տնօրենը հայտարարում է՝ չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի եւ դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետեւ երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա եմ ստացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել բանկում եւ հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Կայացել է Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը Սոբչակը Պուտինին կրկին կոչ է արել մասնակցել բանավեճերին Տիբեթական թեստ. ընդամենը 3 հարց, արդյունքը կզարմացնի ձեզ Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Մազերի վաղաժամ ճերմակություն, ինչպես թաքցնել բնական միջոցների օգնությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին «Ով ինչ ունի, հանգնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո 36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Նախարարը այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Հազիվ դուրս թռա, ոնց որ պատերազմ լիներ․ մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ինչպիսին էր Ալեքսանդր Րեվվան մանուկ հասակում (լուսանկարներ) Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիբանանի դեսպանի հետ Թունավորվել են շմոլ գազից Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է․ Ս․ Սարգսյան Դոլարի փոխարժեքն՝ այսօր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները