Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են կրիպտոարժույթների հարցը ներառել G20-ի օրակարգում


Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են կրիպտոարժույթների հարցը ներառել G20-ի օրակարգում
Փետրվար 9 22:53 2018

Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարներն ու ԿԲ ղեկավարներն առաջարկում են G20-ի առաջիկա հանդիպմանը քննարկել կրիպտոարժույթների կանոնակարգումը։ Նրանք կոչ են անում հարցի շուրջ քննարկումները ներառել գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նրանց կարծիքով՝ նոր տեխնոլոգիաներն իրենց մեջ կրում են նոր հնարավորություններ։

Նամակի հեղինակները խոստովանում են, որ կրիպտոարժույթները կարող են ներդրողների համար էական ռիսկեր ներկայացնել, ինչպես նաև կարող են ֆինանսական հանցագործությունների օբյեկտ լինել՝ վերահսկման պատշաճ միջոցառումների բացակայության դեպքում։ Բացի այդ, դրանք կարող են դառնալ երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայունության համար ռիսկերի պատճառ։