Ժիրայր Սեֆիլյանին կդատապարտեն 11 տարի


Ժիրայր Սեֆիլյանին կդատապարտեն 11 տարի
Փետրվար 9 14:56 2018

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով։ Դատախազը հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Մեղադրող Հակոբ Ենոքյանըը միջնորդեց նաև Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման։

Գործով մյուս ամբաստանյալներից՝ Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին 2 տարի ժամկետով։