Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն


Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն
Փետրվար 9 14:00 2018

Քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության հետ: Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ եղել է Բրիտանիայի քաղաքացի: Նա նշեց, որ Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, և նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել:

«2000 թ-ին, երբ որ ես ազատվեցի հրամանով ՀՀ դեսպանի պաշտոնից, որը ես աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքցիության Բրիտանիայում և ստացել եմ 2002թ-ին: Դրանից հետո քաղաքցիությունից հրժարվել եմ 2001-ին: Հիմա բերում եք օրինակներ ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրված է որ ես բրիտանացի եմ, ինչ-ր տեղեր` հայ: 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ և այդ բլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե Բրիտանիայի քաղաքացի»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով` Eurasia House International-ը իր հիմնադրած ընկերությունն է, որի դուստր կազմկերպությունը Քեմրիջի համալասարանում ինտիտուտ է, որը տասնյակ հարյուրից ավել հայ երիրտասադերի կրություէն տվել Հարվրդում և ուրիշ տեղ:

«2010-ին կազմկերպությունը կանգնեց տարբր պատճառներով»,-ասաց նա և նշեց, որ մայր ընկերությունն էլ դարձավ սառեցված:

«Եթե հիմա այլ ընկերություն էլ նայեք, համաշխարահային Դավոսը, այնտեղ էլ կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքցի եմ: Դուք պատկերցնում եք, որ Բրիտանիան, հենց մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իրա անունը պետք է հանեն»,-հարցրեց նա: Իսկ թե ինչու ստացավ քաղաքցիություն, նա սաց, որովեհտև իր գործունեության համար անհրաժեշտ էր:

«Հրաժարվեցի, քանի որ դրա կարիքն այլևս չկար և ոչ թե որովհետև 2011-ին մտծում էի, որ դուք Սահմանդրությունը պետք է փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ թեկնածու»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն:
«Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն", ասաց նա։