1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արտահանման աճ կա, բայց Հայաստանին օգուտ չկա․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7 տոկոսի մասին։ Հանրության մեջ սա հարցեր է առաջացնում. եթե 7,7 տոկոս աճել ենք, թոշակ ու նպաստ չի բարձրացել, 36 հազ. մարդ լքել է երկիրը, ի՞նչու է իրական աշխատավարձն աճել ընդամենը 1.9 տոկոսով։ Չ՞է որ այդ ընթացքում պահուստներ չեն առաջացել, ընդհակառակը արտաքին պետական պարտքը աճել դարձել է 6 մլրդ դոլար։ Պահուստների շեշտակի աճ ԿԲ-ում չի եղել։ Մի խոսքով, այդ ի՞նչ ենք արտադրել և ու՞մ համար։ Անձամբ կարծում եմ, որ 2017-ին, իրոք, կառավարությունը ջանքեր է թափել։ ենթադրում եմ, որ որոշակի աճ եղել է։ Օրինակ, տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտներում։ Սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ։ Օրինակ, հանքարդունաբերության, վերաարտահանման, խաղային բիզնեսի ոլորտներում։ Դժբախտաբար հենց այստեղ են «գրանցել» տնտեսական աճի հիմնական բաղադրիչները։ Ստացվել է, ինչպես սիրում եմ ասել, դույլի էֆեկտը։ երբ որ տնտեսությունը աճեցնում ես, պիտի հասկանաս, որ ռեսուրս ես ծախսում։ Բայց դույլի մեջ չի կարելի ավելի ջուր լցեhլ, քան դրա տարողությունն է։ Տնեսությունն աճեցնելուց առաջ պետք է մտածել, իսկ դույլում տեղ կ՞ա։ Այլապես ջուրը (տնտեսական աճը) պարզապես թափվելու է դույլից։ Ավելի կոնկրետ։ ՀՀ-ում ՀՆԱ մեջ ժողովրդի “մասնաբաժինը” 34 տոկոս է (2015թ)։ Սա վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (1734 մլրդ դրամ) տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում (5043մլրդ դրամ)՝ 34 տոկոս։ Ցավալի է, բայց այս աշխարհում սա վատագույն ցուցանիշներից մեկն է։ Ուկրաինայում այս թիվը 2016-ին կազմել է 41.8 տոկոս, ՌԴ-ում՝ 50.4 տոկոս, Ֆրանսիայում՝ 52.7, Ավստրիայում՝ 50.7, Գերմանիայում՝ 50.8, Հոլանդիայում՝ 52.1, Դանիայում՝ 58.7, Ֆինլանդիայում՝ 52.5, Հունգարիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում՝ 45-50 տոկոս, Հունաստանում, Լեհաստանում, Սլովակիայում՝ 37-45 տոկոս։ Նույն Հայաստանում 1995թ տոկոսը կազմում էր 39.3 տոկոս (205.3 մլրդ 522.3 մլրդ ՀՆԱ դիմաց)։ Խնդիրը սպառման ֆոնդի մեծացման մասին չէ։ Հայաստանում այն 91 տոկոս է, իսկ որոշ տարիներին անցնում է 100 տոկոսը։ Հակառակը, մեզ խնայողություններ և ներդրումներ են պետք։ Խոսքը եղած հարստությունը հօգուտ գործավորների վերաբաժանելու մասին է։ 34։66 հարաբերության դեպքում ՀՆԱ աճեցնել պետք չէ։ Այդ ՀՆԱ-ն անհնարին է իրացնել։ Մնում է այն արտահանել։ Քննարկենք խնդիրը միայն տրանսֆերտների մասով։ Իրոք, եթե 1995-ին արտերկրին փոխանցված ընթացիկ տրանսֆերտները (0.7 մլրդ դրամ) կազմում էին արտերկրից ստացված տրանսֆերտների (68.7 մլրդ դրամ) սոսկ 1տոկոսը, ապա 2015թ ՝ 49.9 տոկոսը (211 մլրդ դրամ 423-ի դիմաց)։

2017-ին վիճակը կտրուկ վատացել է. ստացել ենք 1756 մլն դոլար, ուղարկել ենք 1048 մլն ։ Հիմա պարզ է, թե ինչ կատարվում։ Ցածր նվազագույն աշխատավարձի, սխալ հարկման պատճառով, եթե մեզ մոտ ՀՆԱ-ն աճում էլ է, ապա դույլից թափվում է, այսինքն արտահանվում է։ Դրա համար է, որ ՀՆԱ աճի դեպքում էլ արտագաղթի տեմպերը չեն նվազում։ 2017-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն աճել է 2,4 տոկոսով, աշխատավարձներն ու թոշակները՝ 31, իսկ գնաճը սոսկ 13,5 տոկոս է եղել։ Նրանց մոտ եկամուտների բաշխումն ավելի արդար է։
Մի քանի օրինակ։ եթե մեզ մոտ ավելի շատ մոլիբդեն ու պղինձ է արտահանվել, ապա դրանք էժան գնով վաճառվում են օֆշորի ընկերությանը որտեղից էլ վերջնական թանկ գնով ապրանքը հասնում է վերջնական սպառողին։ ՀՆԱ աճ կա, բայց ժողովրդին ոչինչ չի հասնում։ Հակառակը՝ հասարակության տեսանկյունից ռեսուրսը վատնված է։ Մեկ այլ օրինակ։ Օգտվելով վերջերս ընդունած մի սխալ օրենքից, երբ իչքան շատ ես արտահանում, այնքան քիչ հարկ ես տալիս, հայ մեծահարուստները վերարտահանում են թուրքական լոլիկ, ուկրաինական սալ։ Արտահանման աճ կա, բայց Հայաստանին օգուտ չկա։ Այդ մարդկանց էլ մենք բարերար ենք անվանում, մեդալ տալիս։ Այսպիսով, քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ։

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է