Անվտանգության խորհրդում գլխավոր դատախազն անելիք չունի


Անվտանգության խորհրդում գլխավոր դատախազն անելիք չունի
Փետրվար 9 13:15 2018

Հայաստանի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացահայտում՝ արդյոք առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով Քննչական կոմիտեի ձերբակալված բաձրաստիճան պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյա՞նն է, թե՞ ոչ։

«Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բացահայտման արդյունքում պարզվեց նաև համապատասխան քննչական կոմիտեի պաշտոնատար անձի գործողությունները։ Անմեղության կանխավարկածը չխախտելով ասեմ, որ նրան այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրված», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վերջերս աղմկահարույց բացահայտմանը։

«Շատ տրամաբանական է, որովհետև տեսնում ենք ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, տեսնում ենք խնդիրներն ու լիազորությունները, և այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի»,-ասաց Արթուր Դավթյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞, ըստ նախագծի, Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու։



loading...